Աշխատակազմ

ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀԵՀ գործադիր տնօրեն

Ծնվել է 1968 թ-ի հոկտեմբերի 28-ին, Երեւանում: 1986-93 թթ. ուսանել է Կիեւի առեւտրա-տնտեսագիտական ինստիտուտում: 1987-1989թթ. ծառայել է Խորհրդային Բանակում: 1993-95 թթ. ուսանել է Կիեւի առեւտրա-տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ:

1993-95 թթ. աշխատել է Կիեւում, որպես «Էդելվեյս» ՍՊԸ-ի տնօրեն:

1997-99 թթ աշխատել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչությունում որպես առաջատար մասնագետ, ապա 1999-2001թթ.՝ գլխավոր մասնագետ:

2001թ.-ից 2003թ.- ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության ծրագրավորման եւ համագործակցության գլխավոր վարչության պետ:

2003-2005թթ. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:

2005-2009թթ.- ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ` երիտասարդության հարցերով

2009-ից- մինչ այժմ` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

1998թ.-ից մինչ այժմ՝ Համահայկական երիտասարդական հիմնադրամի, այնուհետեւ «Երիտասարդական նախաձեռնություններ» հիմնադրամի գործադիր տնօրեն:

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Էլ. փոստ` artpoghos@mail.ru

 

ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ծրագրերի բաժնի պետ

Ծնվել է 1979-ի փետրվարի 25-ին, Երեւանում: 1995-2000թթ. ուսանել է Երեւանի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ռոմանագերմանական ֆակուլտետի անգլո-գերմանական բաժնում : Մասնակցել է «Սիբլեյ ինտերնացիոնալ»-ի եւ Հայաստանի հաշվապահների, աուդիտորների ասոցիացիայի կողմից կազմակերպված «Ֆինանսական հաշվառման եւ կառավարման հիմունքներ» դասընթացին:

1999-2000թթ. աշխատել է Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների ընդունման կենտրոն»-ում որպես ռեզերվային դաստիարակ:

2001-ից այժմ՝ «Երիտասարդական նախաձեռնություններ» հիմնադրամում որպես ծրագրերի բաժնի պետ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

էլ. փոստ` s_hairapetian@yahoo.com

 

ՀԱՅԿ ԲԱԼԱՅԱՆ

ԵՆՀ ուսանողական համալիրի կառավարիչ

Ծնվել է 1980-ի հունիսի 19-ին, Երեւանում: 1997-2001թթ. ուսանել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության եվ մետալուրգիայի դեպարտամենտում: 2001-2003 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես դասակի հրամանատար։

2003-2005 թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության եվ մետալուրգիայի դեպարտամենտի մագիստրատուրայում:

2004թ-ից մինչ այժմ՝ «Երիտասարդական նախաձեռնություններ» հիմնադրամում որպես ուսանողական համալիրի կառավարիչ:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

էլ. փոստ` geohayk@mail.ru

 

ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Միջազգային կապերի բաժնի մենեջեր

Ծնվել է 1991թ.ապիլի 24-ին Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում:

2007 թ-ին ավարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցը:

2007-2011 սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

2007 թվականի մայիսից սկսել է աշխատել «Երիտասարդական նախաձեոնություններ» հիմանդրամում որպես ստաժոր և 2007 թվականի սեպտեմբերին նշանակվել է միջազգային կապերի բաժնի մենեջեր :

Ամուսնացած չէ:

Էլ-փոստ` lusinebarseghyan@mail.ru