Մեր մասին

«Երիտասարդական նախաձեռնություններ» հիմնադրամը (ԵՆՀ) ոչ պետական, ինքնակառավարվող, շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Հիմնադրամը հանդիսանում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ՀԵՀ) իրավահաջորդը, իր գործունեությունը սկսել է 1998 թվականից: Հիմնադրամը գործում է ժողովրդավարության, օրինականության եւ իրավահավասարության սկզբունքներով:

Հիմնադրամի նպատակներն են.

  • Աջակցել ՀՀ հզորացմանն ու ամրապնդմանը, ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը,
  • Գործունեություն ծավալել Հայաստանի երիտասարդության եվ ուսանողության առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

 Հիմնադրամի խնդիրներն են.

  • Նպաստել երիտասարդության եւ ուսանողության կրթության, սոցիալական պաշտպանության, զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, պատրաստման եւ վերապատրաստման, ինչպես նաեւ երիտասարդությանը վերաբերող այլ հարակից բնագավառների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
  • Նպաստել հանրապետության երիտասարդական դաշտի, ինչպես նաեւ Հայաստանում եւ արտերկրում երիտասարդական ոլորտի խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքման, համակարգման եւ հրապարակման կազմակերպմանը,
  • Աջակցել երիտասարդական ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերին,
  • Աջակցել երիտասարդության շահերն ու իրավունքներն ամրագրող օրենսդրական
  • դաշտի ստեղծմանը եւ այդ գործընթացում երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը,
  • Աջակցել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը, համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
  • Նպաստել բնապահպանության, առողջապահության, զանգվածային լրատվության եւ հրատարակչական գործունեության, երիտասարդների սոցիալական պաշտպանության, ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի, երիտասարդության զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, պատրաստման եւ վերապատրաստման, ինչպես նաեւ այլ հարակից բնագավառների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը,
  • Կազմակերպել Հայաստանի մշակութային, գիտա-կրթական եւ պատմական ժառանգության տարածումն ու ներկայացումը արտերկրում, աջակցել շնորհաշատ երիտասարդներին,
  • Բացատրական լայն աշխատանքի միջոցով ներգրավել Հայաստանի եւ արտասահմանյան քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների կամավոր ավանդներ՝ ինչպես դրամական միջոցների, այնպես էլ գրականության ու արվեստի ստեղծագործությունների, նյութական արժեքների, անշարժ գույքի եւ այլ ձեւերով:

Հիմնադրամի նպատակային ծրագրերը.

  • Աջակցություն երիտասարդ գիտնականների հետազոտական աշխատանքներին,
  • Երիտասարդ մասնագետների պատրաստում եւ վերապատրաստում արտերկրում,
  • Սփյուռքի երիտասարդության վերապատրաստում ՀՀ ԲՈՒՀ-երում,
  • Աջակցություն հայ ուսանողների կրթությանը արտերկրի ուսումնական հաստատություններում
  • «Զեյթուն» ուսանողական ավանի բնականոն գործունեության ապահովում,
  • Ուսանողների հանգստի կազմակերպում ՀՀ-ում
  • Երիտասարդության ազատ ժամանցի կազմակերպում,
  • Երիտասարդական (ուսանողական) գիտաժողովների եւ փառատոնների կազմակերպում,
  • Երիտասարդական իրավաբանական, տնտեսագիտական, խորհրդատվական ծառայությունների ստեղծում,
  • Երիտասարդական մշակութային եւ մարզական միջոցառումների կազմակերպում,
  • Աջակցություն սահմանամերձ գյուղական վայրերի երիտասարդ ուսուցիչներին
  • Հիմնադրամի աշխատանքների հասարակական հնչեղությանն ուղղված գովազդային եւ հրատարակչական գործունեություն (բուկլետներ, օրացույց, գովազդ, տպագրական օրգան),
  • Միջազգային երիտասարդական գիտաժողովներին, սեմինարներին, ֆորումներին երիտասարդների (ուսանողների) մասնակցության ապահովում